AM
29 Դեկտեմբեր 2011 - 11:27 AMT

Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրեց «Ալի բաբան և 40 ավազակները» ամանորի ներկայացումը

Օրերս Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ նոր «Ալի բաբան և 40 ավազակները» ամանորի ներկայացման առաջնախաղը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին թատրոնի մամլո ծառայությունից, արևելյան հեքիաթը վերափոխվել է, դարձել է ավելի տոնական, որտեղ կա մեծ թվով երգ ու պար: Ամանորի տոնակատարություններից հետո այն վերափոխվելու է և պատանի հանդիսատեսներին ներկայացվելու է դասական տարբերակով:

Ներկայացման բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, բեմանկարիչը` Անտոն Քեշիշյանը: Ներկայացման մեջ հանդես են գալիս թատրոնի երիտասարդ դերասաններ Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Անի Բայաթյանը և այլն:

Թատրոնի աշխատակիցը շեշտում է, որ ներկայացումն ուսուցողական է և գռեհիկ տարրերից զուրկ, ինչը երբեմն մտնում է նաև մանկական թատրոն:

Ներկայացումներն անցնում են լեփ լեցուն դահլիճում: