Երևանում փետրվարի 29-ից մարտի 5-ը անցկացվելու է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը: Այդ մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը: Կայքում նշված է, որ 2012թ.-ին «Արմմոնո»-ն նշելու է իր 10-ամյակը, որի շրջանակում արդեն ընտրված են հետաքրքիր դերասանական աշխատանքներ, ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից:
Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար:
«Արմմոնո» միջազգային փառատոնն առաջին անգամ անցեկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը: Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2011թ-ի դեկտեմբերի 20-ն էր: