AM
10 Հունվար 2012 - 10:40 AMT

Նյու Յորքում բացվել է հայ նկարիչների գործերի ցուցահանդես

Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցուն կից սրահում այս օրերին ընթանում է Սուրբ ծննդյան ցուցահանդես, որին մասնակցում են բացառապես հայազգի նկարիչներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ցուցահանդեսի մասնակից Մոկո (Մարիամ) Խաչատրյանը:

Ցուցահանդեսում Մոկոն ներկայանում է «Սև և սպիտակ», «Այսբերգ» կտավներով և 2 նկարազարդած մանեկեններով:

Ցուցահանդեսին մասնակցում են նաև նկարիչներ Վահան Ռումելյանը, Համլետ Հովսեփյանը, Սարգիս Համալբաշյանը և Արարատ Սարգսյանը, կազմակերպիչն է Վիկի Հովհաննիսյանը:

Այս նկարիչներից մի քանիսը նույն վայրում ցուցադրվել են նաև 2011 թ-ի հոկտեմբերին: