AM
16 January 2012 - 05:50 AMT

Ոսկե գլոբուս. 2011թ լավագույն ֆիլմը «Ժառանգներն» է

Հունվարի 15-ին ԱՄՆ-ում կայացել է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» պարգևատրման արարողությունը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, արարողությունն անցկացվել է Բևերլի-Հիլլզում, Կալիֆորնիայի նահանգ:

«Դրամա» ժանրի 2011թ լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» ֆիլմը: Լավագույն ռեժիսորի կոչումը ստացել է Մարթին Սկորսեզեն «Ժամանակի պահապանը» ֆիլմի համար:

Լավագույն դերասան է ճանաչվել Ջորջ Քլունին, ով «Ժառանգներում» խաղացել է գլխավոր դերը: Լավագույն դերասանուհի անվանակարգում «Ոսկե գլոբուս» ստացել է Մերիլ Սթրիպը`«Երկաթե տիկինը» ֆիլմի դերի համար:

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում մրցանակ է ստացել Միշել Խազանավիչուսի «Դերասանը»: Այս կատեգորիայում առաջին պլանի դերերի համար «Ոսկե գլոբուս» ստացել են Միշել Ուիլյամսը, ով խաղացել է «Մերիլինի հետ մեկ շաբաթ» ֆիլմում, և Ժան Դյուժարդենը, ով խաղացել է «Դերասանում»:

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Տինտինի արկածները», իսկ օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել իրանական «A Separation» շարքը:

Հեռուստասերիալների համար մրցանակներ են ստացել Showtime и ABC ալիքները: «Դրամա» անվանակարգում դա «Յուրայինների մեջ օտարն» է, իսկ «կատակերգություն կամ մյուզիքլ» անվանկարգում` «Ամերիկյան ընտանիքը»: Շնորհվել է նաև հատուկ մրցանակ, որը ստացել է Մորգան Ֆրիմենը: