AM
18 April 2003 - 18:58 AMT

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՍԾՏՀԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը ուղերձ է հղել այսօր Երեւանում բացված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների խորհրդի ութերորդ նիստի մասնակիցներին: ՍԾՏՀԿ-ն, նշվում է ուղերձում, ՄԱԿ-ի արժեքավոր գործընկերն է: Մասնավորապես, Քոֆի Աննանը նշել է Կազմակերպության ակտիվ գործողությունները ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման, պաշարների եւ փխրուն բնապահպանական համակարգի պահպանման հարցերում համագործակցության զարգացման օժանդակությունը: Քոֆի Աննանը շնորհավորել է Հայաստանին վերջին կես տարում ՍԾՏՀԿ-ում նախագահելիս արդյունավետ աշխատանքի կապակցությամբ եւ ողջունել է Ադրբեջանին, որին Հայաստանն այսօր կհանձնի հետագա վեց ամիսների կառավարման ղեկը: