Il Pittore մոսկովյան ռեստորանի, որտեղ մեկ շաբաթ առաջ պայթյունի և հրդեհի արդյունքում մարդիկ զոհվեցին, տնօրեն Սուրեն Մկրտչյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա ձերբակալումը: Բողոքը ներկայացվել է Մոսկվայի քաղաքային դատարան: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հաղորդել գործարարի փաստաբան Արման Ջարկյանը:
Հունվարի 13-ին Մկրտչյանը դատարանի որոշմամբ ձերբակալվել է երկու ամսով: Նրան մեղադրում են անփութության հետևանքով մահ պատճառելու և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման մեջ:
Հունվարի 9-ին Մոսկվայի Il Pittore իտալական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Հրդեհի արդյունքում տուժել է ավելի քան 30 մարդ, երկուսը զոհվել են փլատակների տակ: Հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ: