AM
18 April 2003 - 18:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒԳՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն մայիսի վերջին Սանկտ-Պետերբուրգում: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, նախագահները մտադիր են մասնակցել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական վեհաժողովին, որը նախատեսվում է անցկացնել մայիսի 29-31-ը Սանկտ-Պետերբուրգում: Ներկայումս ռուսաստանյան կողմը քննարկում է նրանց հանդիպման կազմակերպման հարցը: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այդ հանդիպմանը հնարավոր է մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: