AM
18 April 2003 - 18:09 AMT

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Ապրիլի 19-21-ը Ռազմագերիների հարցերով միջազգային աշխատանքային խումբը /ՄԱԽ/ կայցելի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի աղբյուրները, այցի նպատակն անհետ կորած ադրբեջանցիների որոնումն է: Աշխատանքը կիրականացվի Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով պետկոմիտեի ցուցակի հիման վրա: Ամեն տարի ՄԱԽ-ը 4 դիտարկում է իրականացնում Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, որոնց մասնակցում են ՄԱԽ-ի համանախագահները Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: