AM
18 April 2003 - 15:02 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսի Երեւանում հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը` մեկնաբանելով Թ. Դեւիսի տեղեկատվությունը Հայաստանի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպելու մտադրությունը: Ինչպես ընդգծել է Ա. Գրիգորյանը, նման հանդիպում կարող է կայանալ միայն զեկուցողի Լեռնային Ղարաբաղ այցելության ժամանակ: