AM
21 January 2012 - 06:41 AMT

Աշխարհի ամենաթանկարժեք գիրքը վաճառվել է Christie’s աճուրդում գրեթե 8 մլն դոլարով

Հայտնի ամերիկացի թռչնաբան, բնագետ և նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» առաջին հրատարակության գիրքը վաճառվել է Christie’s աճուրդում 7 մլն 922 հազար դոլարով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

1840թ. այդ եզակի հրատարակության նախնական գինը կազմել է 7-10 մլն դոլար, աճուրդի տունն այն ներկայացրել է որպես «աշխարհի ամենաթանկարժեք գիրք»: Այդ գրքի առաջին հրատարակության նմուշներից մեկը 2010թ. Sothebys աճուրդում վաճառվել է 11 մլն դոլարով:

Բնագետը 35-ամյա տարիքում որոշել է պատկերել մայրցամաքի առանց բացառության բոլոր թռչուններին: Թեև նրա մեթոդն այսօրվա տեսակետից կարող է տարօրինակ թվալ՝ նա կրակում էր թռչուններին, հետո միանգամայն բնական դիրք տալիս նրանց: Գիրքը պարունակում է 400 ձեռքով կատարված թռչունների պատկերներ գրեթե իրենց բնական չափերով:

Գիտնականը հայտնաբերել և նկարագրել է թռչունների 25 նոր տեսակ:

Ընդամենը գոյություն ունի այդ գրքի 120 նմուշ, նրա բաժանորդագիրների շարքում են եղել 19-րդ դարի շատ հայտնի մարդիկ, ներառյալ Անգլիայի թագուհի Ադելաիդային և Ֆրանսիայի թագավոր Կառլոս X:

«Ամերիկայի թռչունները» (The Birds of America) գիրքը տպագրվել է մասերով Էդինբուրգում և Լոնդոնում 1827-1838թթ.: 1840-ականների սկզբում ԱՄՆ-ում լույս տեսավ երկրորդ հրատարկությունը: Առաջին հրատարակությունը ճանաչվել է գրատպության գլուխգործոց: