Ապրիլի 23-ին Հայաստան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը` ծանոթանալու մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ապրիլի 23-25-ը ԵԽԽՎ ներկայացուցիչները Երեւանում կհանդիպեն Հայաստանի ղերկավարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Սահմանադրական դատարանի նախագահների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: