Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը այսօր նվագախմբի առաջիկա ծրագրերին նվիրված մամո ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքականության մարդ չէ, և առհասարակ շատ հեռու է և ոչինչ չի հասկանում դրանից: Մաեստրոյի խոսքով եթե պետք լինի նվագել նախագահի հետ, նվագախումբը ելույթ կունենա, բայց միայն կնվագի: «Մենք նախագահի կողքին ենք՝ որպես մարդ, այլ ոչ թե քաղաքական ուժ», եզրափակեց գեղարվեստական ղեկավարը:






