AM
24 Հունվար 2012 - 07:16 AMT

Այսօր Պարույր Սևակը կդառնար 88 տարեկան

Այսօր մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է՝ նա կդառնար 88 տարեկան: Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյանը) ծնվել է 1924 թ. Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել և կարդալ սկսել է հինգ տարեկանից: 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվել են նրա առաջին երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել է նրան «Սևակ» կեղծանունը, ի հիշատակ եղեռնի զոհ դարձած բանաստեղծ Ռուբեն Սևակի:

Պարույր Սևակը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Առավել հայտնի է նրա «Մարդը ափի մեջ», «Սիրո արահետ», «Եղիցի լույս» բանաստեղծությունների ժողովածուն և «Անլռելի զանգակատուն» պոեմը:

Բանաստեղծը մահացել է 1971թ-ի հունիսի 17-ին ավտովթարից, որը որակվեց որպես դժբախտ պատահար: