ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Ժնեվի գրասենյակի տնօրեն Սերգեյ Օրջոնիկիձեն այսօր քննարկել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը անդրադարձել են նաեւ իրաքյան հիմնախնդրին, մասնավորապես, ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությանը Իրաքի ետպատերազմյան վերականգնմանը: