Այսօր տեղի ժամանակով 16:00-ին Թբիլիսիում՝ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև տեղի կունենա Merci խորագիրը կրող երկրորդ երախտագիտական ակցիան:
Ակցիայի ընթացքում տարբեր հայկական կազմակերպություններ իրենց երախտագիտությունը կհայտնեն Ֆրանսիայի Սենատին, որը նախօրեին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կփոխանցվի 1915 խորհրդանշական ստորագրություններով շնորհակալական նամակը:
Merci խորագիրը կրող առաջին երախտագիտական ակցիան տեղի ունեցավ 2011թ. դեկտեմբերին, երբ Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց օրինագիծը:
Ակցիայի կազմակերպիչներն են Թբիլիսահայերի ասամբլեան, Վրաստանի Հայ ազգային կոնգրեսը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, «Նոր սերունդ» վիրահայերի միավորումը, Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիան և այլ կազմակերպություններ.: