AM
24 January 2012 - 12:34 AMT

Փնովելով Ֆրանսիային՝ Էրդողանը սպառե՞ց իր բառապաշարը

Թուրքիան չի «ճանաչում» Ֆրանսիայի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտարարել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով իր գլխավորած ԱԶԿ խմբակցության նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մեզ համար այդ օրենքը գոյություն չունի»,-ասել է նա: Էրդողանը օրինագծի քվեարկությունը անվանել է «պատվիրված», իսկ փաստաթուղթը՝ « ռասիզմի դրսևորում, խոսքի ազատության սպանություն, անարդարություն Եվրոպայի արժեքների ու պատմության հանդեպ»:

«Մենք արդեն ամեն ինչ ասել ենք ու զգուշացրել: Մենք փուլ առ փուլ պատժամիջոցներ կկիրառենք: Մենք դեռ համբերում ենք և հետևում իրադարձությունների զարգացմանը»,-ասել է թուրք վարչապետը՝ հասկացնելով, որ Անկարայաում ակնակլում են օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի որոշումը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: