ԱՊՀ մասնակից-երկրները ծրագրում են սահմանել ընդհանուր Պատվո շքանշան` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Մրցանակի ստեղծման նախագիծը հաստատված է 1941-45թթ Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի 70-րդ տարելիցի նախապատրաստական ծրագրում, որը փորձագիտական խմբի կողմից վերջնականորեն մշակվել և համաձայնեղվել է հունվարի 24 Մինսկում կայացած նիստի ժամանակ:
Նիստին մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, ԱՊՀ մասնակից-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարթությունից:
Ենթադրվում է, որ «1941-45թթ Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի 70-րդ տարելից» Պատվո շքանշանները շնորհվելու են ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներին:
Բացի այդ, տոնին ԱՊՀ երկրները կթողարկեն նաև « Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարելից» հոբելյանական մեդալը:
Համաձայն Համագործակցության մասնակից-երկրների պաշտպանության նախարարների խորդրդի որոշման նախագծի` 2013թ-ին երկրների առաջնորդների դիտարկմանը պետք է նախապատրաստվի և քննարկման դրվի շքանշանի և հոբելյանական մեդալի մասին դրույթը:
Որոշման ծրագրում նաև խորհուրդներ կան` ուղղված ԱՊՀ երկրներին, թե ինչպես մշակել և ընդունել Հաղթանակի տոնը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հիշարժան իրադարձությունները նշելու ազգային ծրագրեր: Ընդ որում, պետություններում շարունակվելու են կազմակերպվել մայիսի 9-ը` որպես հաղթանակի համազգային սրբազան օր, տոնելու միջոցառումները:
Ավանդության համաձայն ԱՊՀ երկրներում մշակվելու և ընդունվելու է Մեծ հաղթանակի տարելիցի հիմնական միջոցառումների ընդհանուր ծրագիր: