AM
17 April 2003 - 17:10 AMT

ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՀԱՆԴԻՊԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսօր այցով Երեւան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպելու մտադրության մասին: Ընդ որում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նա ընդգծել է, որ Եվրոպայի Խորհուրդը մտադիր չէ «փոխարինել» ԵԱՀԿ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն, ավելացրել է Թ.Դեւիսը, իր հակամարտության գոտի կատարած այցի արդյունքում նախապատրաստաված զեկույցում տեղեկատվություն կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին տարիների գործունեության մասին: Նա հաղորդել է, որ զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ քննարկմանը 2004 թվականի սկզբին: