Նյու Յորքի Christies աճուրդի տունը չորեքշաբթի բացում է հին վարպետների գլուխգործոցների վաճառք` ակնկալելով ստանալ 60 մլն դոլարի եկամուտ, հայտնում է հին դարերի վարպետների արվեստի բաժնի ղեկավար ու փոխնախագահ Նիկոլաս Հոլլը: 14-16-րդ դարերի աշխատանքները բավական հազվադեպ են հանդիպում շուկայում և բարձր են գնահատվում կոլեկցիոներների կողմից:
«Կցանկանայի ուշադրություն դարձնել Հանս Մեմլինգի Աստվածամայրը մանկան հետ նկարին: Այն միաժամանակ բյուզանդական գեղանկարչության օրինակ է, որը գովերգում է մոր ու մանկանը»-պատմել էՀոլլը:
Այս ցուցահանդեսի ամենահայտնի կտավներից է Ջուզեպպե Արչիմբոլդոյի աշխատանքը, ով մարդկանց պատկերում էր բանջարեղենի և մրգի հավաքածուի տեսքով: «Միջնադարյան կատակը» գնահատվել է 3-5 մլն դոլար: Առանձին խմբում առանձնացվում է Ֆրանսիայի միջնադարյան արվեստը:
Նախացուցադրության հյուրերը հնարավորություն են ստացել ոչ միայն զմայլվելու հայտնի եվրոպացիների`Ռուբենսի, Հալսի, Կեյզերի, Մեմլինգի, Արչիմբոլդոյի կտավներով, այլ նաև համտեսել գինի, որն արժանի է դուքսերին և թագավորներին:






