AM
25 Հունվար 2012 - 09:41 AMT

Հայաստանի երիտասարդական նվագախմբի անդրանիկ CD-ն Բեռլինում կայացած համերգի ձայնագրությունն է

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդրանիկ «Music is the answer» ձայնասկավառակն ընդգրկում է նվագախմբի 2010 թ-ին Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում կայացած փառատոնային համերգի ձայնագրությունը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձայնասկավառակն իրենց կարևորագույն նախագծերից է: Սկավառակի շնորհանդեսը տեղի է ունենալու հունվարի 26-ին աշխարհահռչակ ջութակահար Ռոման Սիմովիչի հետ համատեղ համերգի ընթացքում: Այդ օրը նվագախումբը նշելու է հիմնադրման 6-ամյակը:

Սմբատյանը մասնավորեցրեց, որ սկավառակում ընդգրկված են Պ. Չայկովսկու, Դ. Շոստակովիչի և Է. Հայրապետյանի ստեղծագործությունները: Ռուս հեղինակների ստեղծագործությունները լավն են, բայց Սմբատյանի խոսքով պետք է միջազգային ճանաչման հասցնել նաև հայ հեղինակներին և նրանց ստեղծագործությունները: Այդ իսկ պատճառով նրանք ընդգրկել են նաև Հայրապետյանի ստեղծագործությունները:

Այն լույս է տեսել 5000 տպաքանակով և նախատեսվում է ներկայացնել միջազգային շուկայում: Այն թողարկվել է SONY-DADC ձայնագրման ստուդիայում: