AM
26 Հունվար 2012 - 09:32 AMT

Երևանում տեղի կունենա հիփ-հոփի երեկո

Հունվարի 26-ին Երևանի «Դաթ Փլեյս» ակումբում տեղի կունենա հիփ-հոփ համերգային շոու ծրագիրը: Երեկոյի ընթացքում հեղինակային երգերով հանդես կգա Էմմա Մելիքյանը:

Հայաստանյան հանդիսատեսին Էմման ներկայանում է արդեն երկրորդ անգամ: Այս անգամ նրա համերգին ներկա կլինեն DJ Վակցինան, Ջորդանո Դուբերգերը, DJ Պողոսը, երգարվեստի ու պարարվեստի բնագավառի այլ ճանաչված ներկայացուցիչներ:

9 տարի ապրելով և ստեղծագործելով Իսպանիայում` Էմման վերադարձել է հայրենիք և շարունակում է իր գործունեությունն այստեղ: Դասավադում է հիփ-հոփ պարեր, հանդես է գալիս տարբեր հեղինակային երեկոներով: