Հունվարի 25-ին Christie’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում կայացած հին շրջանի վարպետների աշխատանքների աճուրդում վաճառվել են ավելի քան 34.3մլն դոլարի ախատանքներ: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, ամենաթանկ վաճառված նմուշը Վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ Տիեպոլոյի «Հենրիխ 3-րդի ժամանումը Վիլլա Կոնտարինի» նկարն է, որի գինը կազմել է 5.906.500 ԱՄՆ դոլար: Հոլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբեսնի «Աստվածամոր փոխակերպումը» կտավը վաճառվել է 2.434.500 դոլարով:
Ընդհանուր առմամբ աճուրդի տանն, այդ օրը,վաճառվել է 60 կտավ:






