Չինաստանի իշխանությունները հաղորդել են իրենց երկրի տարածքում ադրբեջանցի ահաբեկչի կալանման մասին: Ադրբեջանի քաղքացին, որի անունը չի հրապարակվում, կալանման պահին ունեցել է Նաուրուի քաղաքացու անձնագիր, որը, ինչպես ենթադրում են չինական իշխանությունները, ստացվել է անօրինական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Կենտրոնա-ասիական նորություններ» գործկալությունը, թեեւ կալանավորվածին «ահաբեկիչ» են անվանում, նրա գործած հանցագործությունների թվում նշվում է միայն ԱՄՆ քաղաքացու սպանությունը կենցաղային հողի վրա: Որեւէ հանցավոր խմբավորմանը կալանավորվածի մասնակից լինելու մասին չի հաղորդվում: