Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությն անդամ Վարդան Բոստանջյանին խնդրել են մեկնաբանել Արարատում տեղի ունեցած վերջին դեպքը, երբ կուսակցության հայտնի դեմքերից մեկը ու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանը դուրս եկավ կուսակցությունից ու հայտարարեց ՀՀ նախագահին սատարելու մասին:
Բոստանջյանին խնդրել են ասել, թե արդյոք դա ԲՀԿ հանդեպ ճնշման հետևանք է, որին նա հեգնանքով պատասխանել է. «Դուք (լրագրողները) շատ եք դրա մասին խոսում, և հավանաբար, դա իսկապես այդպես է»:
Բոստանջյանը հավելել է նաև, որ Հայաստանում մոտ մեկ մլն մարդ հակված է սատարելու ԲՀԿ-ին: «20 մարդ այս կողմ, 20 մարդ այն կողմ, էական չէ»,-ասել է նա:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Կարեն Խաչատրյանին խոստացել են նշանակել Արարատի ոստիկանության բաժնի պետ:






