AM
27 Հունվար 2012 - 09:27 AMT

Ցվետանա Պասկալևա. Հայերին թվում է որ աշխարհը գիտի ճշմարտությունը, բայց դա այդպես չէ

Ադրբեջանական մամուլում այսօր ամեն ինչ չափազանցված է, գտնում է Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան: «Հայաստանը այդ ինֆորմացիոն պատերազմում տարվում է: Ունենալով իրավաբանական և պատմական ճիշտ, հայկական կողմը պասիվ է: Հայերին թվում է որ աշխարհը գիտի ճշմարտությունը, բայց դա այդպես չէ: Դրա մասին պետք է անընդհատ խոսել, ցույց տալով ճիշտը, ով էլ չի հավատում, համոզել» մամլո ասուլիսում ասաց Պասկալևան: Ըստ նրա, աշխարհը պատրաստ է փոխվել, իսկ քաղաքականությունը դա վակում չէ, պետք է պարզապես ճիշտը ցույց տալ մամուլի քարոզչությամբ:

Բանախոսը նշեց, որԱդրբեջանը ճոռոմացնում է ամեն ինչ, ներկայացնում ամեն օր իր «ճշմարտությունը»: «Հեռվում գտնվող մարդը, չիմանալով երկրորդ կողմի պատմությունը, կհավատա այդ պատմություններին»,- նշում է ռեժիսորը: Նա գտնում է, որ պետք է պարզապես ձեռքը զարկերակից չհանել, պատասխանել ոչ հիստերիկ ձևով ` հավասարակշռված և մտածված ձևով: Պասկալևայի խոսքով արդեն արժանի պատասխաններ կան, հատկապես էլեկտրոնային մամուլում: