AM
30 Հունվար 2012 - 05:41 AMT

Լոս Անջելեսում կայացել է ամենամյա 18-րդ «SAG Awards 2012» մրցանակաբաշխությունը

Հունվարի 29-ի կիրակի երեկոյան Լոս Անջելեսի Shrine Exposition Center ցուցասրահում կայացել է ամենամյա 18-րդ «SAG Awards 2012» մրցանակաբաշխությունը: Ինչպես և սպասվում էր, «լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ժան Դյուժերդանը` «Արտիստ» ֆիլմի իր դերի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Վիոլա Դևիսը «Աղախին» ֆիլմի իր դերի համար:

Երկրորդ պլանի լավագույն դեակասան և դերասանուհի անվանակարգերում մրցանակի են արժանացել Քրիստոֆեր Պլամերը և Օկտավիա Սպենսերը :

Ընդհանուր առմամաբ, մրցանակաբաշխությունը հաղթական էր «Աղախիններ» ֆիլմի համար, որի անձնակազմը որևէ անվանակարգում հաղթանակ չէր ակնկալում:

«SAG Awards 2012» հանդիսանում է աշխարհում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Հաղթողներին շնորհվում է «Դերասան» բրոնզե արձանիկը, որի բարձրությունը 16 սանտիմետր է, քաշը` ավելի քան 5 կիլոգրամ:

Սա ֆիլմերի և սերիալների ամերիկյան մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է ԱՄՆ դերասանների գիլդիայի կողմից` սկսած 1995թ-ից: