AM
30 January 2012 - 06:28 AMT

Ամրամ Պետրոսյանը շքանշան է ստացել ուկրաինական ուղղափառ եկեղեցու առջև ունեցած վաստակի համար

Ուկրաինայի Թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը պարգևատրվել է իշխան Վլադիմիրի II կարգի շքանշանով ` ուկրաինական ուղղափառ եկեղեցու առջև իր վաստակի համար, գրում է analitika.at.ua:

Խորհրդանշական է, որ պարգևատրումը տեղի է ունեցել սրբի պատմական հայրենիքում` սուրբ Միխայիլի տաճարում:

Այդ շքանշանը տրվում է եպիսկոպոսարանին, աշխարհականներին, քաղաքական գործիչներին, մշակույթի և արվեստի գործիչներին` հոգևորականության վերածնման գործում ունեցած ավանդի համար:

Շքանշանն ունի երեք մակարդակ: Երկրորդ կարգի շքանշանի դեպքում տրվում է նշանն ու պատվոգիրը: