AM
30 January 2012 - 07:40 AMT

Հայաստանը մասնակցելու է պատանի երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթին

Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի ս.թ. մայիսին Վիենայում կայանալիք պատանի երաժիշտների «Եվրատեսիլին», որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան:

15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև ս.թ. մարտի 15-ը: