ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Ռուսաստան՝ հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարցեր, որոնք չեն կարող անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա:
«Ռուս-թուրքական հարաբերությունները նոր չեն ձևավորվել, ունեն բազմադարյա պատմություն և միշտ չէ, որ լավն են եղել, իսկ Ռուսաստանի համար միշտ եղել են խնդրահարույց»,-ասել է Զաքարյանը:
Ըստ նրա, օգտվելով բարենպաստ իրավիճակից, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն փորձում են իրենց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Թուրքիայի հետ հարաբերություններում «Դա չի նշանակում, թե Թուրքիան որևէ դերակատարություն կարող է ունենալ ղարաբաղյան կարգավորման մեջ, նույնիսկ տեսականորեն»,-ասել է Զաքարյանը:
Նա հավելել է, որ «առաջին հերթին Ռուսաստանը փորձում է զերծ պահել Թուրքիային որևէ միջամտությունից Հարավային Կովկասի գործերին»:






