AM
31 Հունվար 2012 - 07:31 AMT

93 տաեկան հասակում մահացել է օպրեային երգչուհի Կամիլլա Ուիլյամսը

Աֆրոամերիկյան օպերային երգչուհի Կամիլլա Ուիլյամսը մահացել է 93 տաեկան հասակում ԱՄՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով «Ասոշիեյթիդ պրեսին»:

Մահվան պատճառ են հանդիսացել օնկոլոգիական հիվանդության բարդությունները:

Ուիլյամսի սոպրանոն առաջին անգամ հնչեց օպերային բեմում 1946թ. Նյու Յորքում: Համաշխարհային ճանաչում երգչուհուն բերեց Գերշվինի «Պորգին և Բեսը» օպերայում գլխավոր դերակատարումը, որի ձայնագրությունը լուսյ տեսավ 1951թ.:

1954թ. ապրիլին Ուիլյամսը դարձավ առաջին աֆրոամերիկյան երգչուհին, որը հանդես եկավ Վիեննայի պետական օպերայում:

1963թ. նրան հրավիրեցին երգելու Սպիտակ տանը:

1997թ. Ուիլյամսը դարձավ վոկալի պրոֆեսոր Ինդիանայի կոնսերվատորիայում, որը հայտնի է որպես Ջեյքոբսի երաշխտական դպրոց: