ԱՄՆ հետախուզությունը մտահգոված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով և Եվրասիայում նոր թեժ կետերի առաջացման վտանգով, ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի զեկույցում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Կովկասի չկարգավորված հակամարտությունները և Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայունությունը «թեժ կետերի» առաջացման առավել հավանական պատճառներն են»,-գտնում են Պետդեպարտամենտում:
Կովկասում հակամարտության պոտենցիալ օջախ է համարվել Լեռնային Ղարաբաղը: «Ռազմատենչ հայտարարությունները, երկուստեք անվստահությունը ու շարունակվող բռնությունը շփման գծում ավելացնում են այնպիսի սխալների ռիսկը, որոնք կարող են հանգեցնել իրավճակի հետագա լարվածության առանց նախազգուշացման»,-ասվում է զեկույցում:
Անդրադառնալով Վրաստանին՝ Քլեփերը կարծիք է հայտնել, որ Վրաստանի նոր սահմանադրությամբ ամրապնդվում են վարչապետի լիազորությունները: Ըստ նրա, դա «ենթադրել է տալիս, որ նախագահ Սահակաշվիլին կարող է ձգտել պահապնել իշխանությունը արդեն վարչապետի դերում, ինչը կարող է անդրադառնալ լարվածության թուլացման հեռանկարների վրա»: