ՀՀ ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովն այսօր քննարկում է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Դավիթ Հարությունյանը:
«Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ հորդորել են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նախաձեռնությունը ստացել է ՀԱԿ ու մի շարք ընդդիմադիր ուժերի աջակցությունը:
Հունվարի 26-ին կոալիցիոն ԲՀԿ-ն ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների հետ դիմեց ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:






