AM
1 Փետրվար 2012 - 11:41 AMT

Տարբեր երկրների ռոք խմբեր ելույթ կունենան Սոչիում Red Rocks միջազգային փառատոնում

Ամերիկյան, եվրոպական և ռուսական երաժշտական արդյունաբերության աստղերը ելույթ կունենան Red Rocks միջազգային փառատոնում, որը երկրորդ անգամ տեղի կունենա Սոչիի «Կրասնայա պոլյանա» հանգստավայրում, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Machete Records-ի ներկայացուցիչները, որոնք կազմակերպում են փառատոնը:

Փառատոնի գլխավոր հյուրը կդառնա ամերիկյան Scissor Sisters փոփ խումբը:

«Գորկի գորոդ» ապագա հանգստավայրի տարածքում կառուցվող բեմին հանդես են գալու նաև բրիտանական White Lies ռոք խմբի անդամները, որի դեբյուտային ալբոմը 2009-ին գլխավորել է UK Album Chart-ը: Փառատոնին ելույթ են ունենալու նաև Նայկ Բորզովը, «Բի-2» խումբը և այլն:

2012-ին փառատոնը ստացել է «Սոչի 2014» Մշակութային օլիմպիադայի մասնակցի կարգավիճակ: