Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան սկսում է քվեարկություն, որը կոչված է որոշելու «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողներին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այսօր հատուկ քվեաթերթիկները փոստով ուղարկվել են 5783 կինոակադեմիկոսներին, ովքեր ունենք ձայնի իրավունք:
Հաղթողների ընտրությանը մասնակցում են կինոմատոգրաֆիստների միավորման գործող անդամներ, որոնք շարքում են Քվենտին Տարանտինոն, Սոֆիա Կոպոլան, դերասաններ Ուիլ Սմիթը, Սելմա Հայեքը, Կիրա Նայթլին, Էլթոն Ջոնը և ուրիշներ:
Լրացված քվեարթերթիկները պետք է ուղարկվեն մինչև փետրվարի 21-ը ժամը 17:00-ը: Աուդիտորներն ունենալու են 5 օր արդյունքներն ամփոփելու և հաղթողներին որոշելու համար: Նրանց անունները հայտարարվելու են Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում փետրվարի 26-ին «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ընթացքում:






