Ապրիլի 17-ին երկօրյա այցով Երեվան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերրի Դեւիսը: Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարության, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Նախատեսվում են նաեւ Թ.Դեւիսի հանդիպումները Ադրբեջանից հայ փախստականների հետ: Նշենք, որ ներկայումս, ԵԽԽՎ զեկուցողը գտնվում է Բաքվում, որտեղ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ: