AM
3 Փետրվար 2012 - 08:15 AMT

Հովհաննես Սահակյանը չի բացառում նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումը

Իշխող ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը չի բացառում նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումը, սակայն նաև նկատել է, որ կոալիցիան այժմ նորմալ գործում է: «Քաղաքականությունում ոչինչ չի կարելի բացառել, և եթե նման պահանջ կամ խնդիր լինի, կլինի նաև նոր հուշագիր»,-ընդգծել է նա` լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Ընդ որում, նա նկատել է, որ նոր կոալիցիոն հուշագրի հարցը կախված է նրանից, արդյոք կոալիցիոն կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են միասնական, թե առանձին ցուցակներով:

Սահակյանը նաև մեկնաբանել է ԲՀԿ որոշ ներկայացուցիչների արտահայտությունները, որոնք Բոստանջյանի`Սերժ Սարգսյանին աջակցելու որոշումը, համարել են «նրա անձնական կարծիքը»: Սահակյանի խոսքով, դա ԲՀԿ ներքին կարգապահական խնդիրն է:

Ընդ որում, նա ընդգծել է, որ կոալիցիոն կուսակցություններից և ոչ մեկը չի արտահայտել կոալիցիոն հուշագրի վերաբերյալ անհամաձայնություն, որի համաձայն նրանք պետք է աջակցեն ներկայիս նախագահին` 2013թ նախագահական ընտրություններում: