AM
3 February 2012 - 08:38 AMT

Երևանում համերգ կտա Չինաստանի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը

Փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու չինական հատուկ համերգ:

2012 թվականին Հայաստանում նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակում համերգային ծրագրով Երևան է ժամանելու ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը: Համերգի կազմակերպիչն է ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ:

Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես կգան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Չանչունը: Կլինեն հյուրեր ՀՀ-ում Չինաստանի դեսպանատնից, Չինաստանից, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: