AM
3 Փետրվար 2012 - 14:57 AMT

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» ֆիլմի պրեմիերան

Փետրվարի 7-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Հանդիպում կինոմատոգրաֆիստների հետ» շարքի շրջանակում տեղի է ունենալու ռեժիսոր, օպերատոր, կինոգետ Էդուարդ Համբարձումյանի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությունից հետո կայանալու է հանդիպում ֆիլմի հեղինակի հետ:

Վերջին տարիներին Էդուարդ Համբարձումյանը բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Ծանոթ է հայ և ռուս հանդիսատեսին իր «Առնո», «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ», «Ներսես Հովհաննիսյան – խճանկարային դիմանկար», «Сергей Герасимов: жизнь в кино», «Սերիկ« փաստագրական-դիմանկարային ֆիլմերով, ինչպես նաև «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Անավարտ մենախոսություն», «Սուբյեկտիվ տեսախցիկ», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» և այլ աշխատանքներով: