AM
4 Փետրվար 2012 - 05:21 AMT

«Ավանեսյան» տրիոն ելույթ է ունենալու Անտվերպենում

Փետրվարի 6-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում տեղի է ունենալու «Ավանեսյան» տրիոյի համերգը: Այն կազմակերպել է Carlo Schreiberg ընկերությունը:

Տրիոն հիմնադրվել է 2010 թ-ին, որի անդամներն են Հրաչյան և Սևակ Ավանեսյանները և Ժուլիեն Լիբերը: Նրանք երեքն էլ հայտնի երաժիշտներ են և հաջողությամբ ելույթ են ունենում մենահամերգով: Նրանք ամբողջ աշխարհին ներկայացնում են ինչպես համաշխարհային մեծության կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնպես էլ հայկական կամերային երաժշտություն: