AM
4 February 2012 - 08:47 AMT

Ֆրանսիական ինքնաթիռները չեն կարողացել հատել Թուրքիայի օդային տարածքը

Թուրքիան թույլ չի տվել ֆրանսիական ռազմական ինքնաթիռներին անցնել իր օդային տարածքով, հայտնում է Turkiyegazetesi-ին:

Աֆղանստանից Ֆրանսիա վերդարձող ռազմական ինքնաթիռները ստիպված են եղել հայրենիք հասնել այլ երկրների տարածքով:

Ավելի վաղ թուրք վարչապետ Էրդողանը հայտարարել էր Ֆրանսիայի դեմ պատժամիջոցների կիրառաման մասին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: