Մայիսի 14-17-ը Կիեւում կկայանա ԱՊՀ երկրների ապրանքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջպետական ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսին մասնակցելու հրավեր են ստացել մոտ 200 հայկական ընկերություններ: Ինպես տեղեկացրել են Զարգացման Հայկական գործակալության գրասենյակում, հայկական ընկերությունների մասնակցությունն այդ տոնավաճառին թույլ կտա նրանց կրկին դուրս գալ ետխորհրդային տարածքի շուկաները: