Բրիտանացիների ամենասիրած դիքենսյան հերոսներից է ժլատ Էբենեզեր Սքրուջը՝ «Սուրբ ծննդյան երգ» պատմվածքի գլխավորը հերոսը: Ինչպես գրում է The Guardian-ը, Սքրուջը դարձել է հարցման արդյունքների առաջատար, որն անցկացրել է բրիտանական Penguin կայքը:
Երկրորդ տեղում միսս Հևիշեմն է «Մեծ հույսեր» վեպից, երրորդ տեղում՝ Սիդնեյ Քարթոնը «Պատմվածք երկու քաղաքների մասին» ստեղծագործությունից: Ինչպես նշում է հրատարակությունը, 10 կերպարներից 7-ը, որոնք ամենից շատ են դուր գալիս բրիտանացիներին, բացասական հերոսներ են:
Առաջին տասնյակի մեջ մտել են մի քանի դրական կերպարներ՝ մորաքույր Բեթսի Տրոտվուդը «Դևիդ Կոպերֆիլդից», ինչպես նաև Ջո Գարջերին և Պիպը «Մեծ հույսեր»-ից:
Հարցմանը, որն անցկացվել է գրողի հոբելյանի նախաշեմին, մասնակցել է 883 մարդ: Փետրվարի 7-ին լրանում է նրա 200-ամյակը:






