AM
6 Փետրվար 2012 - 13:51 AMT

Նարեկ Գազազյանը մասնակցելու է երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթին

Պատանի քանոնահար Նարեկ Գազազյանն այս տարի Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Մրցույթ անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Այս տարի մրցույթին մասնակցում են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ: