«Աստերիքսը և Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմի աստղ Լետիցիա Կաստան դարձել է Արվեստի և գրականության շքանշանի ասպետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Լետիցիայից բացի այդ պարգևին արժանացել է նաև դերասանուհի Կլոդ Ժանսակը, ով հայտնի է Սեն Տրոպեի ֆրանսիացի ժանդարմների արկածների մասին ֆիլմերից:
Կաստան իր մոդելային կարիերան սկսել է 15 տարեկանում, նկարահանվել է աշխարհահռչակ ապրանքանիշների գովազդներում, 1999-ին առաջին անգամ հանդես է եկել որպես դերասանուհի:






