Փետրվարի 6-ին համացանցում հայտնվել է Dorians-ի This is our world («Սա մեր աշխարհն է») երգի տեսահոլովակը, որը նրանք ներկայացրել են «Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան ընտրական փուլի համար: Երգը քարոզում է բարություն, և հարցնում, ինչու՞ մենք չենք ապրում այնպես, ոնց որ մարդիկ պետք է ապրեն:
Դեռ 2011 թ-ի դեկտեմբեր ամսին խումբը նշել էր, որ մրցույթը դիտում են 100 մլն հեռուստադիտող և արժե այդ մեծ լսարանի արջև մեկ անգամ ելույթ ունենալ: Խումբը 2009 թ-ին արդեն մասնակցել էր մրցույթի նախընտրական փուլին և հայտնվեց լավագույն հնգյակում:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի մրցույթում իր ներկայացուցչին ընտրելու է ներքին կարգով:
Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ:
Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:
Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված էր նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:
«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ:






