Հայտնի իսպանացի նկարիչ ու քանդակագոծ Անտոնի Տապիեսը վախճանվել է 88 տարեկան հասակում Բարսելոնայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:
Տապիեսը, որը համարվում էր եվրոպական աբստրակցիոնիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, հայտնի դարձավ իր գործերով, որոնք կատարված են աղբից ու քաղաքային կյանքի թափոններից: Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի խոշորագույն թանգարաններում:
Բացի այդ, նկարչին է պատկանում մի քանի գիրք արվեստի տեսության ու փիլիսոփայության մասին: Իսպանական ԶԼՄ-ները Տապիեսին անվանել են XX դարի «վերջին մեծ նկարիչը»: 2010թ. ապրիլին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը մարկիզի տիտղոս շնորհեց նկարչին: