AM

Notice: Undefined index: pan_subscription_key in /var/www/pan/data/www/newpan.vk.am/wp-content/themes/bootstrap-basic4/functions.php on line 1749
7 Փետրվար 2012 - 10:46 AMT

ՀԱԿ-ը չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին` հանուն 10-15 մանդատի

ՀԱԿ-ը ծրագրում է հավաքել ձայների մեծամասնությունը կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:«Խոսքը 10-15 մանդատների մասին չէ»,-ընդգծել է նա: Պատասխանելով այն հարցին, արդյոք ՀԱԿ-ը կհրաժարվի մանդատներից, եթե սպասելիքները չարդարանան, Դեմիճյանը հայտարարել է, որ այժմ անիմաստ է խոսել մանդատներից հրաժարվելու մասին, «քանի որ մենք ընտրությունների ենք գնում հաղթելու համար»: «Պետք է գնալ և հաղթել, եթե մասնակցում ենք, պետք է անենք ամեն ինչ հաղթանակի համար»,-հայտարարել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ ժողովուրդը հիմնականում հույսեր է կապում նախագահական ընտրությունների հետ: