AM

Notice: Undefined index: pan_subscription_key in /var/www/pan/data/www/newpan.vk.am/wp-content/themes/bootstrap-basic4/functions.php on line 1749
8 Փետրվար 2012 - 07:59 AMT

Հայաստանում մեկնարկել է «Բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը

Փետրվարի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խմբի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Ներկայումս ծրագրին անդամակցում են ավելի քան 40 պետություններ: Հայաստանը նախաձեռնությանն անդամակցել է 2011 թ. սեպտեմբերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: