AM
8 February 2012 - 12:45 AMT

Ֆիլիպ Լեֆորը ՌԴ ԱԳՆ-ում քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

Մոսկվայում փետրվարի 8-ին, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը քննարկել է Լեռնային ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:

Զրույցի ընթացքում պաշտոնյաները նաև կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի այլ խնդիրների շուրջ ևս:

Օրերս Ֆիլիպ Լեֆորը այցելել է Հայաստան և Ադրբեջան, որտեղ երկրների ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: