The Beach Boys խումբը, որը հայտարարել է վերամիավորման մասին, առաջին կենդանի համերգը տալու է «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ: Այդ մասին հաղորդվում է Ձայնագրության ամերիկյան ակադեմիայի կայքում:
Բրայան Ուիլսոնը, Մայք Լավը, Ալան Ջարդինը, Բրյուս Ջոնսոնը և Դևիդ Մարքսը միասին մեկ բեմում ելույթ չեն ունեցել երկու տասնամյակից ավել:
Խմբի վերամիավորվման մասին հայտարարվել է 2011-ի դեկտեմբերին: Երաժիշտները հայտարարել են, որ խմբի 50-ամյակի պատվին հոբելյանական շրջագայության են մեկնելու, ինչպես նաև ձայնագրելու են նոր ալբոմ:






